▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ՛ լինել կատարյալ, եղի՛ր ուրիշ. Գտիր ուրիշ լինելու քո բանաձևը

Այս արշավը IQOS-ի մասին չէ, այլ այն ծխողների, ովքեր ընտրել են ավելի լավ տարբերակ։

2019 թվականի հոկտեմբերին IQOS-ը սկսել է կատարելապես նոր, «Ուրիշ» մի արշավ, որի հիմքում ընկած է մարդկային անկեղծ հույզերն արտահայտելու, գիտակցված, ազատ ընտրություն կատարելու գաղափարը:
Հինգ տարի առաջ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (PMI) թողարկեց IQOS ծխախոտի տաքացման համակարգը: Այս ընթացքում ընկերությանը հաջողվել է համախմբել շուրջ 8 միլիոն չափահաս օգտատերերի ավելի քան 40 երկրներից: Սրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են կյանքն ու վայելում են յուրաքանչյուր ապրած օրը:

Կյանքն անթերի չէ, լինում են նաև չհաջողված օրեր: Բայց արդյո՞ք ամեն ինչ իսկապես այդքան վատ է, եթե գտնվում ես մտերիմ մարդկանց շրջապատում, զբաղվում ես սիրածդ գործով… Հաճախ երջանկությունը ամենահասարակ և նույնիսկ անկատար իրադարձություններում է:
Արշավի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ պետք է գնահատել կյանքի այն պահերը, որոնք ստիպում են սիրտն արագ բաբախել, ոգեշնչում ու թևեր են տալիս, քանի որ հենց դրանք են մեզ երջանկացնում և մնում հիշողության մեջ:

«Դու ուրիշ ես»-ը կոչված է կառուցելու վստահ, ոգեշնչող երկխոսություն IQOS-ի չափահաս օգտատերերի հետ` ցուցադրելով սեփական զգացմունքներին վստահելու, սեփական «ես»-ը սիրելու և գնահատելու կարևորությունը: Եզակի, ուրիշ լինելու համար պետք չէ կատարյալ լինել, ոչ մեկն անթերի չէ, իսկ թերություններին կարելի է պարզապես թեթև նայել, անցնել առաջ, ավելի լավ ուղի գտնել:
Ինչպես նշում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի Մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը՝ «Այս արշավը IQOS-ի մասին չէ, այլ այն ծխողների, ովքեր ընտրել են ավելի լավ տարբերակ։ Բուն նպատակն է` հիշեցնել ամեն մեկի յուրահատկության, երազանքների մասին, հիշեցնել, որ կյանքում շատ պահեր կան, որոնք ստիպում են ժպտալ, հուզվել, էմոցիաների պոռթկում են տալիս, պահեր, որոնցից ուղղակի փշաքաղվում ես»:

IQOS-ը միջազգային խոշոր ապրանքանիշ է, որն իր արտացոլումն է գտել այս արշավում. արշավի բոլոր հերոսները տարբեր մշակույթների, ազգությունների և սերունդների ներկայացուցիչներ են: Այս բոլոր մարդկանց համախմբում է այն, որ բոլորն ուրիշ են, անկրկնելի, քանի որ այնպիսին են, ինպես կան։

Յուրաքանչկուր օգտատեր կարող է սոցիալական ցանցերում կիսվել իր սեփական պատմությամբ և դառնալ գլոբալ շարժման մի մասնիկ։
Նյութը պատրաստված է Ֆիլիպ Մորրիս ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին