▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետբյուջեի հաշվին 31.6 մլն դրամ արժողության բնակարան՝ գլխ. դատախազի տեղակալի համար. hetq.am

hetq.am-ը գրում է. 2014թ. հոկտեմբերի 2-ին կառավարությյունը, փոփոխելով նախկինում ընդունած իր որոշումը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության, պետական պահպանության ծառայության, հատուկ քննչական ծառայության ծառայողների և ֆինանսների նախարարության աշխատողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանների ձեռքբերման համար հատկացրել է 754 մլն 806 հազար դրամ, որից 52 մլն 402 հազար դրամը` դատախազությանը:

Կառավարությունն իր որոշմամբ նաև սահմանել է թե ինչ եղանակով կատարեն գնումը՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ձևով:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2014թ. հոկտեմբերի 3-ի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին