Հունիսի 27-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևան կատարած այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ստորագրել էր 20-կետանոց երկկողմ պայմանագիր: Եվ ահա «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրներն այս կապակցությամբ բավական ուշագրավ մանրամասներ են պատմում: Պարզվում է՝ ստորագրված պայմանագրի տեքստն անծանոթ է եղել հայկական կողմին, քանի որ դրա մշակման գործընթացին Հայաստանից որևէ մեկը չի մասնակցել: Եվ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է այն թղթերի տակ, որոնք իր հետ բերել է Բորդյուժան: Սրանում, թերևս, չկա որևէ արտառոց բան, ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ կերպով համաձայնել են այն ամենին, ինչ առաջարկել է «մեծ եղբայր» Ռուսաստանը: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Պետական կարևորագույն պայմանագիր է ստորագրել` առանց տեքստին ծանոթ լինելու. «Ժողովուրդ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet