ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում հունվարի 18-ին տեղի կունենա Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, նիստը լինելու է նույն կարգով, ինչ առաջին՝ դեկտեմբերի 18-ին նշանակված նիստի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս անգամ դահլիճում արդեն տեղադրված կլինեն սեղաններ՝ Ավետիսյանների իրավահաջորդների եւ փաստաբանների համար:
Պերմյակովի գործով հերթական դատական նիստը կլինի նույն դահլիճում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet