▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը հասցնել մինչեւ վերջ․․․ Աբրահամ Գասպարյան

Ուզում եմ զգալ տրամադրությունը, որով մենք տոգորված ենք եւ որը մեզ հետ այս դահլիճից տանելու ենք, մինչեւ կհասնենք մեր նպատակներից մեկի իրականացմանը՝ գործող հայադավ վարչակարգի հեռացմանը։ Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Genesis Armenia կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

Իր ելույթի սկզբում քաղաքագետը դիմել է դահլիճում ներկաներին. «Ես ուզում եմ հարց տալ, եւ դահլիճի արձագանքից է կախված նաեւ իմ տրամադրությունն այսօրվա իմ այս կարճ բանախոսության։ Պիտի խնդրեմ ոտքի կանգնեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հանուն Հայաստանի, հանուն հայության գնալ մինչեւ վերջ»,- խնդրել է նա։

Դահլիճում գրեթե բոլորը ոտքի կանգնեցին.

- Նստածներ կա՞ն,- հարցրել է նա։

- Կա,- ձայնել է ներկաներից մեկը։

- Ոտքի կանգնեք,- ասել է քաղաքագետը։

Դահլիճում ծիծաղել են։

«Տեսախցիկները թող ֆիքսեն, եւ ես ձեզ խոստանում եմ, անձամբ իմ ընտանիքով, իմ շրջապատով, իմ գաղափարակիցներով, իմ ընկերներով, այս պայքարը չթողնել կիսատ եւ այս պայքարը մեկ անգամ գոնե տանել մինչեւ վերջ, հանուն Հայաստանի»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին