Ինչպես տեղեկացնում են «Հրապարակ» թերթի իշխանական աղբյուրները` իրենք համաձայն են, որ ապրիլի իննին Րաֆֆին միտինգ անի, երթ անի, սակայն պետք է բանը չհասցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է` երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն: Ի դեպ, ԲՀԿ «Հրապարակի» աղբյուրներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի իննի երդմնակալության «արարողությանը», երթին և կամ միտինգին: Ըստ ԲՀԿ թերթի զրուցակցի, բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերևներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն ավագանու ընտրությունների «հաշվով»: Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաև պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր երանգներ ստացող պայքարը ֆեյսբուքյան տիրույթում:
Պայմանավորվածություններ «վերևներում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet