▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողը վաճառել է իր երիկամը

NRNAK.com-ը գրում է, որ համաձայն իրենց  հասած տեղեկությունների, ոմն ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, ով այս պահի դրությամբ ռազմական ոստիկանության կողմից գտնվում է հետախուզման մեջ, հոսպիտալիզացվելով Երևանի հիվանդանոցներից մեկում, հանդիսացել է երիկամի դոնոր: Հետաքրքիրն այն է, որ զինծառայողն իր երիկամը վաճառել է մի քրեական հեղինակության, այսպես կոչված «քերոբի»:

Ապա կայքը հավելում է, որ այս մասին իրենց հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իրենց  աղբյուրները, ուստի ավելորդ են համարել զանգահարել պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրունուն Հովհաննիսյանին, քանի որ նրա տրամադրվածությունն  իրենց նկատմամբ բավականին «մերժողական» է:

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին