ԲՀԿ-ի դե ֆակտո քաղաքապետացու, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մտերիմներից մեկն օրերս բավականին հետաքրքիր վերհուշ է պատմել «Հրապարակին»: Ըստ դրա, երբ 97-ին ինքն ու Աժ-նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը մեկնել են Մոսկվա` մասնակցելու Պետդումայի նիստին, Մոսկվայում հանդիպել են հայ գործարար Գուրգեն Արսենյանին: Արա Սահակյանը, վերջինիս դիմելով, ասել է` աչքդ լույս, վերջապես վարչապետ ունեցանք: Ո՞վ է, հարցրել է Արսենյանը: Ռոբերտ Քոչարյանը` Ղարաբաղի նախագահը: «Պարզ է, Լևոնը թռավ», եղել է Արսենյանի արձագանքը: Մի քանի ամիս հետո Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկապես, «հայտնի ուժերի» պարտադրանքով հրաժարական տվեց: Օրերս Գուրգեն Արսենյանին թերթը հարցրել է, թե ինչու էր նման միտք հայտնել այն ժամանակ: «Որովհետև ես տեսնում եմ ապագան` պատճառահետևանքային կապը»: Այն ժամանակ Դուք Մոսկվայում էիք, ինչպե՞ս կարող էիք «տեսել Հայաստանի ապագան»: «Ապագան տեսնելու հետ դա ոչ մի կապ չունի»: Թե՞ պարզապես ճանաչում էիք Քոչարյանին, դրա համար էլ գիտեիք ինչով դա կվերջանար: «Ոչ, չէի ճանաչում Քոչարյանին»: Գուցե Ռուսաստա՞նը գիտեր, թե ինչով կվերջանար` դրա՞ համար: «Ո՜չ»,- կտրուկ արձագանքեց Արսենյանը: Պայծառատե՞ս եք: «Ոչ, պետք է պարզապես կարողանալ տեսածն անալիտիկայի ենթարկել»:
Պայծառատես Գուրգեն Արսենյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet