▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատվոգրեր` եզդիների ազգային տոնի կապակցությամբ

Եզդիների ազգային տոնի` «Խըդըրնավիի» կապակցությամբ Երևանի քաղաքապետի խոհրդական  Արայիկ Քոթանջյանն ընդունել  է երևանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ազգությամբ եզդի հինգ ուսանողների և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին: Ազգային տոնի առիթով շնորհավորելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Արայիկ Քոթանջյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո: Քաղաքապետի խորհրդականը հիշեցրել է, որ Երևանի ավագանու անդամների թվում է նաև ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը, ով ակտիվորեն բարձրացնում է եզդիական համայնքի առջև ծառացած խնդիրները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկաները քաղաքապետի խորհրդականին խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց ողջույններն ու երախտագիտությունը`եզդիական համայնքին մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հանդիպմանը ներկա հինգ ուսանողները ուսման մեջ առաջադիմության և համայնքում ակտիվ ազգապահպան գործունեության համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին