«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ և հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չցանկացավ անուններ տալ: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաև ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում: Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր: Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |
Պատրոն Դավոյի գործով պաշտոնյաներ են հարցաքննվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet