ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է սահմանին տիրող իրվիճակի և կրակոցների մասին:
Նախարարի խոսքով այս պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ կրակոցների թիվը պակասել է:
«Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի»,-նշեց Սեյրան Օհանյանը:
Այն հարցին` արդյոք իրավիճակը կարելի է համարել «հանգստություն փոթորկից առաջ», նախարարը պատասխանեց.
«Մենք միշտ պահում ենք զգոնությունը և պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»: