Արդեն տեղեկացրել ենք, որ լարված 14 օրերից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակության , իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ և հանդես է եկել ելույթով:
Ելույթի վերջում Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին:
«Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,-ասել է Սերժ Սարգսյանը: