Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ը` Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով լրատվամիջոցների հարցերին նշել է, որ պատրաստ է հրաժարվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պաշտոնից, եթե դա ցանկանում է ժողովուրդը.
- Դուք եք ուզում, ժողովուրդն է ուզում, իսկ չգիտե՞ք, եթե ժողովուրդը մի բան պահանջում է, ես անում եմ»,-եզրափակել է ՀՖՖ նախագահը:
Իսկ azatutyun.am-ի տեսանյութում Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ Դանիայի նկատմամբ Հայաստանի հավաքականի հաղթանակն «անսպասելի չէր», տղաները «արել են այն, ինչ պարտավոր էին անել»: