▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ է «Face The Shadow» երգի ռեմիքս տարբերակը. Պրեմիերա

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա այսօր, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:

Այժմ արդեն պատրաստ է «Face The Shadow» երգի ռեմիքս տարբերակը, որը կատարել է The Sunside Remix-ը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին կներկայանա յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով:

«Genealogy» խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են, ովքեր ներկայացնում են երկրագնդի 5 աշխարհամասերը եւ Հայաստանը (Եսայի Ալթունյան-Եվրոպա, Թամար Կապրելյան- Ամերիկա, Վահե Թիլբյան- Աֆրիկա, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան- Ավստրալիա, Ստեֆանի Թոփալյան- Ասիա, Ինգա Արշակյան- Հայաստան):

Հայաստանը մրցույթին կներկայանա «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով. երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ` Իննա Մկրտչյան:

«Face The Shadow» երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ իհարկե սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի: «Genealogy»-ն այս երգով աշխարհին հիշեցնում է, որ երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր զգացողությունների եւ ապրումների, իսկ որ ամենակարեւորն է, խմբի ձեւավորմամբ եւ տեսահոլովակով ցույց է տալիս, որ թեեւ սերունդները փոխվում են, այնուամենայնիվ ծագումնաբանությունը մնում է նույնը. չէ՞ որ սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են:

Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին