▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացնում եք նման քայլի գնան մեր նախկինները ...

Ահմադինեջադը և Ֆրանցիսկոս Ա Պապը

 

Եթե Ֆրանցիսկոս Պապը քրիստոնյա աշխարհում է փորձում հետ բերել ժուժկալության չափավորության ու համեստության առաքինությունները կյանքում, կենցաղում ու առօրյայի մեջ ու վերակենդանացնել դրանք որպես մարդկային կյանքի բարոյական ուղենիշներ, ապա իսլամական աշխարհում այդ ոչ այնքան հեշտ առաքելությունը ստանձնել է Իրանի իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է հասարակական տրանսպորտում Ահմադինեժադի լուսանկարը` հետևյալ գրությամբ. «8 տարի ղեկավարելով երկիրը Ահմադինեժադը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ստացել, ապրել է ուսուցչի աշխատավարձով: Իր նախագահության տարիներին չի նախաձեռնել որևէ օրենքի փոփոխություն, որի հիմքում կլիներ իր` բարձր կենսաթոշակ ստանալը»: Իրանի նախկին նախագահն այժմ ուսուցիչ է աշխատում և երթևեկում է հանրային տրանսպորտով: Պատկերացնում եք նման քայլի գնան մեր ... , լավ եթե չասեմ նախկին նախագահները, ապա գոնե նախկին վարչապետները, նախարարները, պատգամավորները, վարչության պետերը և այլ նախկին միջին ու խոշոր տրամաչափի չինովնիկներ: Դա կլինի ֆանտաստիկայի ժանրից մեր պարագայում, իսկ պարսիկերի դեպքում ռեալ իրականությունն է:

Արսեն Լևոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին