▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորների օգնականները չեն ձևակերպել արձակուրդները, բայց գնացել են, որպեսզի հետո միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան

 

«Հրապարակ»-ը թերթը գրում է.

«Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձևակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել։

Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլևս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» և այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձևակերպել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին