«Ես և համոզված եմ, շատ քաղաքացիներ, երեկ շատ տարօրինակ հաղորդագրություն են ստացել «խոպան.ամ» կայքից, որտեղ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների համար առաջարկվում են ատրբեր աշխատանքներ: Փորձեցի ճշտել՝ ով է գործատուն, ոչինչ չկար.սա ի՞նչ է նշանակում, պետության կողմից խրախուսվող արտագա՞ղթ»,-ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Պատասխանելով հարցին՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ է ստացել այդ հաղորդագրությունը, նույնպես զարմացել է և սա իր ուշադրության կենտրոնում է.
«Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքում նշված է, որ հեռախոսահամարներին նման հաղորդագրություն ուղարկելն իրավաչափ չէ: Խոստանում եմ համապատասխան ուսումնասիրություն կատարել»,-նշեց նախարարը: