ԱԺ-ում քվեարկության դրվեց դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը և վերջիններս հայտարարված 20 րոպե ընդմիջում հետո չեն կարողանում մասնակցել քվեարկությունը: Սակայն, քվեարկության այլ տարբերակ ընտրվեց: Հաշվում էին նրանց, ովքեր կողմ են, և նրանց, ովքեր դեմ են.քվեարում էին ձեռքերով: Ընդդիմությունը լքեց դահլիճը, լրագրողները բոյկոտում են: