Կիևում ամբոխը պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն նետել է աղբամանը` ասելով, որ «իր նմանների պատճառով զոհվում են իրենց եղբայրներն ու ընկերները»: Միջադեպը տեղի է ունեցել Գերագույն ռադայի շենքի մոտ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինական «Աջ սեկտոր»-ի ակտիվիստներն աղբամանն էին նետել պատգամավոր Ռուդենկոյին այն բանից հետո, երբ փորձել են վերջինիս հետ «զրուցել» և պարզել, թե ինչու է նա շարունակում աշխատանքի գնալ, երբ կաշառակերության մեջ է մեղադրվում: