ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն` որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաեւ խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել: Մանրամասները և ուշագրավ այլ նորություններ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Պատգամավորի մանդատ են խոստացել. «Ժողովուրդ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet