Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը վստահեցնում է, որ Տիգրան Ավինյանն իր մուրազին չի հասնի, իսկ վերջինս արդեն համերգներ է կազմակերպում։
Նազարյանը կարծում է, որ Ավինյանին չեն գրանցելու իբրև Երևանի քաղաքապետի թեկնածու, քանի որ կոպտորեն խախտել է ընտրությունների մասին օրենքի բոլոր կետերը՝ սկսելով քարոզարշավը։
Հատկանշական է, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է նաև համերգների կազմակերպմանն աջակցել․ այսօր տեղեկություն տարածվեց, որ հոկտեմբերի 10-ին անցկացվելու է «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։