▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը պտի շնորհք ունենա` Առաքել Մովսիսյան. «Հրապարակ»

Պարզվում է՝ ԱԺ բոլոր պատգամավորներն անխտիր ամեն ամիս, բացի իրենց ֆիքսված աշխատավարձերից, հավելյալ 15 հազարական դրամ են ստանում, որը հատկացվում է իբր ընտրողների հետ հանդիպումների համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում. «ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին հարցրինք՝ ամիսը քանի՞ անգամ է հանդիպում ընտրողների հետ, հարցին պատգամավորը վրդովված պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա ես հանդիպեմ, երբ իրենց մեջ եմ ապրում։ Ես քաղաքում տուն չունեմ, իրանց հետ եմ ապրում, բոլոր հոգսերս էլ իրանց հետ ա։ Էս տարածքում ապրում եմ, մեր գյուղն ա, բոլորի հետ կապի մեջ եմ, էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարեւ եմ տալում, կայնում եմ, հետները հաց եմ ուտում, հետ եմ գալի տուն, ուրիշ տեղ չունեմ էթալու, ո՞ւր պտի էթամ»։

Հիշեցնենք, որ պատգամավորն Արմավիրի մարզից է։ Այսինքն՝ Ձեզ պետք չէ՞ այն 15 հազար դրամը, որն ամսական տրամադրվում է յուրաքանչյուր պատգամավորի։ «Ես սկի խաբար չեմ, եթե ստացել եմ, ուրեմն տվել եմ մի խեղճ ընտանիքի, նոր եմ լսում դրա մասին։ Իմ աշխատավարձը ես տալիս եմ մի խեղճ ընտանիքի»։

 Իսկ ինչո՞վ է ապրում։

«Ինչի ես այդ աշխատավարձո՞վ եմ ապրում, իմ ծախսերը ժողովրդի վրա էդ աշխատավարձի հարյուրապատիկն ա»։
Պատգամավորն ընտրողների վրա իր ծախսերի մասին առավել ստույգ իմանաու համար նոյեմբերի 15-ին մեզ հրավիրեց Փարաքար։ «Փարաքարի Թաիրովի երեք դպրոցներում ատապլենի եմ քաշել, եկեք՝ կտենաք ինչքան եմ ծախսում, մոտավորապես 35 մլն էս երեք ամսվա մեջ դրել եմ էդ երեք դպրոցի վրա, անձամբ իմ գրպանի  հաշվին»։

Իսկ Ի՞նչ գումարներով եք ապրում եւ բարեգործություն  ձեռնարկում։

«Պատգամավորը  պտի շնորհք ունենա, իրա լավ ընգերներով հզոր ըլնի։ Ընգերներս օգնում են, ես էլ էդ ամեն ինչին տեր եմ կանգնում, անում ենք։ Մենակ լինեի, հաստատ ոչ մի բան չէի կարա անեի, մոտավորապես 20 մլն ընգերներս են օգնել։ Իսկ մնացածը ես եմ արել, իսկ էդ արդեն լավ տղու համար գումար չի»»,- գրում է «Հրապարակը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին