ԱԺ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը այսօր գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը:
Ազգային Ժողովի նախագահին պատգամավորն առաջարկել է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն, ըստ Մարուքյանի, իրավունք չունի կրել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը:
Պատգամավորի պնդմամբ՝ Անդրանիկ Նիկողոսյանը դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք դեմ են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, և մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգևը:
Էդմոնդ Մարությանը իր Ֆեյսբուքյան էջում կոչ է արել իր բոլոր գործընկերներին միանալ սույն պահանջին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները՝ այդ թվում Հայաստանը, պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ:Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանները այդ դեպքում կդառնան ատոմային գերտերության սահմաններ