Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսևորվել է իր ողջ «հմայքով»:
Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանի հետ Աժ միջանցքում լրագրողների մոտով անցնելիս` բավական բարձրաձայն անպարկեշտ բառեր է օգտագործել: Սույն պատգամավորը, որ Աժ-ում է հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, այս տարիների ընթացքում այդպես էլ պաստորեն, չկարողացավ գիտակցել ԱԺ-ի, իր տան և փողոցի տարբերությունը:
Պատգամավորը հերթական անգամ դրսևորվել է իր ողջ «հմայքով»` անպարկեշտ բառեր օգտագործելով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet