▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր լինելու դեպքում ես գլխացավանք էի լինելու այս իշխանությունների համար. Հովհաննես Ազոյան

Հայկ Մարությանի հետ ընկերություն եմ արել հավանաբար 15 տարի, նրան լավ ճանաչում եմ, բնավորության գծերը և ուրախ էի, որ նա սկսել էր քաղաքական, հասարակական գործունեություն: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է դերասան Հովհաննես Ազոյանը` գնահատելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը:

«Իմ քննադատությունները անձնավորված չեն, երևույթին են ուղղված: Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է և դա գնահատում եմ, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, այն պետք է ունենա բովանդակություն, հեռահար նպատակներ, դրանց լուծման ձևեր»,-ասել է նա և օրինակ բերել, որ ավտոտնակների հարցը կարելի է հեշտ լուծել:

«Այո՛, սա այն Կառավարությունն է, որին մենք վստահում ենք և սա այն Կառավարությունն է, որից պետք է պահանջենք այնպիսի բաներ, որ մեր կյանքը կդարձնի բարեկեցիկ»,-ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին Հովհաննես Ազոյանն ասել է, որ սև ու սպիտակից բացի բոլոր գույները բացակայում են Ազգային ժողովից: «Ես այլակարծություն կբերեի խորհրդարան, կարծում եմ` հիմա չկա, եթե կա էլ կուլիսային մակարդակում է: Այլակարծության որակը պետք է բարձր լինի, ոչ թե կռիվ»,-ասել է նա:

Դերասանը նշել է, որ դեռ ունի ցանկություն պատգամավոր դառնալու: «Կարծում եմ, որ օրենսդրական բացեր շատ ունենք և փոփոխություններ են պետք, քանի որ մենք ժառանգել ենք հին Հայաստանի օրենսդրությունը, եթե հեղափոխություն ենք արել չենք կարող հին շորեր հագնել: Եթե ես լինեի ԱԺ պատգամավոր, ես ավելի գլխացավանք էի լինելու այս իշխանությունների համար, որովհետև հենց ներսից էի պահանջատիրական լինելու»,- ասել է նա և նշել, որ տեսնում է մարդկանց, ովքեր «Իմ քայլը» թիմին վնաս են տալիս, թեև անուններ չնշեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին