«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին համապատասխան գրառումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին «անվավեր» նշումով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք` երբ խնդիրը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:
Արդյունքում, ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասերի հրամանատարներ նկատողություն ստացան, սակայն զինվորների հարցն այդպես էլ մնում է չլուծված, եւ նրանք չեն կարող օգտվել որոշակի արտոնություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում