▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի կոչ

Ինձ քիչ է հետաքրքրում, դուք արդար եք, ազնիվ, բարի , թե ոչ:

Ինձ քիչ է հետաքրքրում, դուք իրականում ընտրվել եք ժողովրդի քվեով, թե ոչ;

Ինչ քիչ է հետաքրքրքում, ձեզ ճնշեցին, թե ոչ:

Ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչպես եք դուք պատճառաբանում ձեր պարտությունը:

Ինձ հետաքրքրում և անհանգստացնում է այն, որ ձեր թերմտածված կուսակցություններով, շարժումներով, նախաձեռնություններով տանում եք ժողովրդին հուսալքության:

Ինձ անհանգստացնում է այն, որ դուք ալարում եք կարդալ ձեզանից առաջ ապրածներին, ալարում եք վերլուծել ձեզանից առաջ պարտվածներին, ալարում եք հասկանալ իրականությունը և դրան համարժեք քայլեր առաջարկել,

Ինձ անհանգստացնում է այն, որ դուք ձեր ալարկոտության պատճառով սպանում եմ մարդկանց մեջ հույսը, 

և ես պատերազմ եմ հայտարարում ձեզ:

Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին