«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Անի Քոչարը։
Մանկության շրջանում նրա երազանքը քննիչ-հոգեբան դառնալու մասին էր,բայց արդեն պատանեկան տարիներին հստակ էր որոշումը՝ լրագրող պիտի դառնա.
«Օրինակ`բոլորը շարադրություն էին գրել դպրոցի մասին վերամբարձ,պաթետիկ բառապաշարով։ Ես գրել էի դպրոցի անբարեկարգ սանհանգույցների մասին` քննադատական, հրապարակախոսական, վերլուծական շատ խիստ հոդված»։
Կյանքի առաջին լուրջ փորձությանը բախվեց 10-րդ դասարանում, երբ բժիշկներն ախտորոշեցին նրա մոտ թոքախտ.
«Պատահաբար լսեցի ավագ քրոջս և մայրիկիս խոսակցությունը, որ երկուսը միաբերան` մեկը մյուսին լրացնելով, ասում էին՝«բացառված է, ինչ սրբիչ առանձնացնել, ինչ սպասք առանձնացնել, ոչ մի բան էլ չի լինի, թող երեխեն իրան մեկուսացած չզգա…»։ Սա այնքան է խոսում այն մասին, թե ինչպիսի ընտանիքում եմ մեծացել»։
Մահվան դեմ իսկական պայքար սկսվեց 2018թ վականին՝ Գերմանիայում նրա մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց, բայց այդ պայքարը ավարտվեց հաղթանակով.
«Ինձ միևնույնն էր ամեն բան՝բացի որդուցս։ Միշտ ասում եմ, որ պայքարեցի որդուս համար և ապրեցի ուրդուս համար»։
Չնայած բժիշկների հակառակ հորդորներին ՝նա երկրորդ անգամ մայրացավ ու սրտի խնդիր առաջացավ.
«Բոլորովին մեն-մենակ Հայաստանում, բայց կրկին զինվորի նման կռիվ եմ տալիս։ Ամեն օր արթնանում եմ և գիտեմ,որ գիշերվա արցունքները պետք է սրբվեն և նոր օրը երեխաների համար սկսեմ ժպիտով»։
Աղբյուրն՝ այստեղ