▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին` պնդել է, թե իր վրա են հարձակվել:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից:

Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ»:

Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը` իսկական քաղբանտարկյալ: Զենքն էլ, թերեւս, մոտիկից չի տեսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին