▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն ուրախությունն իզուր էր. Սուրիկ Խաչատրյանը հրաժարական չի տվել

 Լուրերն ուշադիր կարդանք: 

1. Լիսկան ձերբակալված չէ՛:
2. Լիսկան հրաժարական չի՛ տվել:
Ուշադիր կարդացեք. « Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: » Այսինքն մարդը աշխատանքից բացակայելու թույլտվություն է ստացել մինչեւ նախաքննությունն ավարտվի, իսկ դրանից հետո կարող է վերադառնալ պաշտոնին, այդ ընթացքում մարզպետի պաշտոնը ռեզերվ է արված իր համար: Նյութերը ճիշտ վերնագրեք:

Ծովինար Նազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ   Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.

Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները:

 Փաստորեն, համընդհանուր ուրախությունը կարճ տևեց. Մարզպետը ոչ թե հրաժարական է տվել, այլ դադարեցրել է մարզպետի լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին