«Փաստորեն Գեւորգ Կոստանյանը ականջի բորբոքման պատճառով էր գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տվել:
Հիմա արդեն բուժվել է՝ տաքացրած աղ դնելով ականջին եւ հիմա կարող է խորհուրդներ տալ Սերժ Սարգսյանին»,-գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով լուրին, ըստ որի Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։