▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյայի` գազար վաճառող զոքանչը հանկարծ դառնում է միլիոնատեր. Նաիրա Զոհրաբյան

 

 

 

A1plus.am-ը գրում է. 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումն ուղղակի ձանձրացրել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին: ԱԺ-ում այսօր կատարողականի քննարկմանը ելույթ ունենալով՝ նա ընդգծեց, որ դա նրանից է, որ ԱԺ են գալիս ոչ թե ոլորտի պատասխանատուները, այլ նրանց տեղակալները, ու քննարկումը վերածում հաշվապահական հաշվառման:

Նա անդրադարձավ նաեւ Կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին. «Սրբազան պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, մինչդեռ չկա վստահություն այդ պայքարի արդյունավետության նկատմամբ:Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը պաշտոնյա է, ու նրա զոքանչը, որը շուկայում գազար վաճառող էր,  դառնում է միլիոնատեր: Պաշտոնյաների այդ կեղծ հայտարարագրերը ոչ մի հավատ չեն ներշնչում: Այդ պաշտոնյաները ոչ Մանթաշովի, ոչ էլ Ռոկֆելլերի պրյամոյ ժառանգներն են, սակայն այնպես է ստացվում, որ  առավելապես նրանց քենիները, բաջանաղներն ու հատկապես զոքանչները, որոնց, չգիտես ինչու, առանձնահատուկ են վստահում, սկսում են հարստանալ: Ու այդ պաշտոնյաները կարող են պապայի արեւ երդվել, որ իրենց միլիոնները օրինավոր են»:

Վերջում նա կոչ արեց պատգամավորներին՝ եթե հաջորդ անգամ ԱԺ գան ոչ թե ոլորտի պատասխանատուները, այլ նրանց տեղակալները, ապա պարզապես պետք է դուրս գան դահլիճից. «Սա է, մնացածը՝ կապրենք, կտեսնեք»:

«Խեղճ զոքանչներ, կարկուտը ծեծած տեղն է ծեծում»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին