▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնավարման վերջին օրն ինքն իրեն պարգեւատրել է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգեւատրել նախարարության ոսկե մեդալով։

«Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատեցին փաստը, սակայն ասացին, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել։ Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։

Հանձնաժողովը՝ հանձնաժողով, բայց մեդալի շնորհման հրամանը՝ ապրիլի 29-ին, երբ մեկ օր էր մնացել իր պաշտոնավարման ավարտին, ստորագրել է հենց ինքը՝ այդ ժամանակ դեռեւս բնապահպանության նախարար, այսօր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին