Երեւանյան ակումբի դիմացի մայթը մեքենաներից մաքրել էին Փաշինյանի ու Մեդվեդեւի համար:
Նշենք, որ news.am-ն գրել է, որ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են երևանյան ակումբներից մեկը՝ Club 12։
Club 12–ի սեփականատեր Նարեկ Մանուկյանը պատմել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են «դեսերտ», կերել են փախլավա, և պարել հայտնի փոփ երգերից մեկի քավեր տարբերակի տակ։
«Նախապես սեղան պատվիրված չի եղել, եկել են պատահական: Սրճարանում մնացել են մոտավորապես 2 ժամ: Բավականին հավանել էին «Project 12»-ի երգերը, անգամ պարեցին: Շատ բարի և դրական մթնոլորտ էր: Հասարակ վիճակ էր: Հագնված էին ոչ պաշտոնական»,- պատմել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը Հայաստան էր ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: