«Հունվարի 26–ին դաշինքի երկու ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այցելելու են Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, երեկոյան նախատեսված է մեծ հանդիպում լոսանջելեսահայության հետ։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ևս առանձին այցելի Հյուսիսային Ամերիկայի հայահոծ քաղաքներ և ներկայացնի «Ելք» դաշինքի ծրագրերն ու նպատակները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։