▲ Դեպի վեր

Շաբաթ, 26.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն արդեն պարու՞մ է ԱԺ-ում

Փաշինյանն արդեն պարու՞մ է ԱԺ ամբիոնում․ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության

«Եթե խոսում ենք թալանի, թալանչիների ու նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, խոսում ենք էն մոդելի մասին, որ ուզում ենք ունենալ որպես պետություն: Շատ դեպքերում հասկանում եմ, որ որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն ու վրեժն է, ես չեմ պատկերացնում դա ՀՀ-ում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եթե հանցագործ են, ո՞ւր են փախչելու: «Ինչ ասես՝ կարանք անենք, բայց ուզում ենք երկրում ինստիտուտ կայացվի: Կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում՝ վա՜յ, ինչ լավ էր, սիրտս հովացավ, հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ խորշ: Նույնիսկ գլուխները վերցրել, պարել են, հետո՞, ի՞նչ»: Շարունակելով՝ Փաշինյանն ասել է. «Արդյունքում ի՞նչ ենք ուզում ունենալ որպես երկիր: Երբ ինչ-որ մեկին տալիս ես, սպանում, ինքն ավարտվեց, էն մնացած ամբողջը՝ դու ես դեֆորմացվում: Ես մեր երկիրը տենց չեմ պատկերացնում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին