▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն անհաջող փորձ արեց արդարացնել ԵՄ դիտորդների՝ Հայաստանի տարածքում գտնվելը․ Մարիա Զախարովա

Եթե ​​նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջողված համարել։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը Արեւմուտքի կասկածները փարատելն է, այսինքն Բաքվի հավաստիացումներն արեւմտյան գործընկերներին այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ։

Զախարովայի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում։

«Մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք երբեք չենք լսել այս առնչությամբ Բաքվի մտավախությունների մասին, միեւնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական ​​վերաբերմունքի մասին։

Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձեւավորվել է տարածաշրջանում, եւ դրա հիմնաքարը ռուս զինվորականների եւ սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, եւ, բնականաբար, այն ոգին, որը դրսեւորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջեւ, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է։ Ուզում ենք հավատալ, որ Երեւանը դա հասկանում եւ հաշվի է առնում։ Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ Անդրկովկասում կայունության պահպանման միջոցների կատարելագործման հարցով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, ներառյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում համապատասխան աշխատանքները»,- ասել է Զախարովան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին