▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 17.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանն արդարացվեց

Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանի գործով դատական նիստը։
Ալբերտ Առստամյանը արդարացվեց։ «Ապացուցված չէ հանցակազմի առկայությունը»,- հայտնեց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։

***

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի 72-ամյա պապիկի միջադեպի գործով նիստը։ Դատարանն Ալբերտ Առստամյանին ճանաչել է անմեղ։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալբերտ Առստամյանը նշել է, որ իր համար սպասելի չէր դատարանի վճիռը։

«Փաշինյանին տեսնեմ «с удовольствием» երկու բան կասեմ,- ընդգծել է Առստամյանը,- կասեի՝ հրաժարական տո՛ւր, գնա՛, էս ի՞նչ օրն ես գցել էս ժողովրդին, մեզ՝ արցախցիներիս էս ի՞նչ օրի ես գցել․․․ Մեր գերեզմաններն ու տները թողել ենք, ընկել․․․ Առաջին մեղավորն ինքն ա, ես իրան չեմ հարգում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին