▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել։ Այնպես, ինչպես բերդերում են անում, երբ թմրամիջոց ու բջջային են փնտրում։ Եվ դա ՔՊ-ի ներսում տարակուսանքի, եթե չասենք՝ վրդովմունքի, տեղիք է տալիս։

 

Ոչ թե վարչապետի հետ հանդիպումից առաջ առաջարկում են հանձնել բոլոր նկարող, ձայնագրող սարքերը, այլ վարչապետի թիկնապահները ներս են մտնում, սկսում ստուգել, թե ում ձեռքին հեռախոս, պլանշետ կամ apple watch կա, որով կարող են ձայնագրել կամ տեսագրել հանդիպումը, եւ ձեռքներից հավաքում են։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այլեւս ոչ մեկին չի վստահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին