▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հերթական բոցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «չընտրության» երկրորդ արարը երեկ դարձյալ վերածեց նախընտրական շոուի։ Գեղարքունիքի մարզում նախօրեին նախընտրական ելույթներ ունեցած վարչապետի ԺՊ-ն որոշել էր ԱԺ ամբիոնից կրկնել դրանք։ Մարդ, ում մեղադրում են Արցախը հանձնելու, Սյունիքից մաս տալու, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենալու մեջ, փորձում էր այդ ամենը «կոմպենսացնել» հարկային «հեղափոխական» քաղաքականության, տնտեսական ինչ-որ աննախադեպ ցուցանիշների եւ ասֆալտի թեմաներով։

Ասում էր, որ իրենք չեն գողանում, բայց իր նախարարների սոցիալական վիճակն այնքան է բարելավվել է, որ անգամ արտաքինն է կտրուկ փոխվել՝ կերած-խմած, թանկ հագուստով, խնամված։

Այս անգամ էլ որոշ պատգամավորներ, հատկապես՝ «անկախ» պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նրան փիառվելու հնարավորություն տվեցին։ Բայց Փաշինյանի հերթական «բոցն» այն էր, որ՝ «եթե մենք ուզենանք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, դա չենք կարողանա»։ Փաստորեն, շատ կցանկանային, բայց քանի որ չեն կարողանալու, չեն ուզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին