«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։
Սակայն թե՛ գեներալիտետը, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին: Մյուս կողմից՝ գերակշռում է այն կարծիքը, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից, աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, և ընտրությունների արդյունքները կեղծվելու են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում