Փաշինյանի բնակարանը վաճառվել է։
Ֆակտոր.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին կայքին հայտնի է դարձել հենց այդ բնակարանում, որտեղ այսօր վարչապետի որդին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։
Թե ով է գնորդը և որքանով է բնակարանը վաճառվել՝ Աշոտ Փաշինյանը չբացահայտեց՝ նշելով, որ դա գնորդի համար անձնական տեղեկություն է համարվում։
Փաշինյանների բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կոչվող տարածքում։
Բնակարանի վաճառքի մասին մինչ այս խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ասուլիսներից մեկում ասել էր․ «Անկեղծ պետք է ասեմ՝ 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,- նշել էր նա: