«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության պատգամավորների այդքան սպասված հանդիպումը։ Սպասված էր այն պարզ պատճառով, որ տեղի ունեցավ ՔՊ համագումարից և հատկապես վարչության ընտրությունների կեղծումից հետո։ Եվ նախորդ հանդիպումը հենց այդ կեղծման պատճառով չեղարկվել էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ասում են, վրդովված է եղել:
Մի խոսքով` ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում էին այս հանդիպմանը՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվել ՔՊ համագումարում, ովքեր են կեղծարարները, և ինչ է սպասվում վերջիններին: Ընդհանուր գծերով ՔՊ-ում, իհարկե, տեղյակ էին, թե ՔՊ պատգամավորների և գործադիրի որ խմբակն է զբաղվել ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով, սակայն չէին կարծում, թե վարչության ընտրությունների արդյունքներն ու այնտեղ տեղ գտած անճշտությունները «տեխնիկական» են` անփութության հետևանք:
Ներսում բոլորն էլ վստահ են, որ ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են, իսկ անփութության մասին հեքիաթները մարդկանց աչքին թոզ փչելու համար են։ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն անցած երեքշաբթի էր նախատեսել հանդիպել ՔՊ-ականների հետ, որպեսզի պատմեր Սոչի և Թեհրան կատարած այցերի մանրամասները, սակայն այդ հանդիպումը վերջին պահին չեղարկվել էր։
Ինչևէ, նախօրեի երեկոյան Փաշինյանը հանդիպման է ներկայացել աննախադեպ սառնասրտությամբ և հանդիպումը սկսել է հիշյալ հանդիպումների և բանակցային գործընթացի վերաբերյալ հաշվետվությամբ։ Ուրախությամբ տեղեկացրել է, որ գործընթացը հօգուտ հայկական կողմի է ընթանում` այն առումով, որ Հայաստանին հաջողվում է մանևրել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության արանքում, և հատկապես Սոչիի հանդիպումից հետո ինքը «հաղթած» է դուրս եկել, քանի որ հրապարակային չի հրաժարվել Պուտինի առաջարկից, բայց փոխարենը վերջինս չի կարողացել կատարել իր խոստումը և Ալիևին պարտադրել, որ ընդունի խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որում առկա է Արցախի մասին կետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։