1000 դրամների օրենքը քննարկում ենք այն պայմաններում, երբ հազարավոր զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, իսկ բազաթիվ հիմնադրամներ ու անհատներ օգնություն են հավաքում այդ ընտանիքներին օգնելու համար:
ԱԺ-ում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի շուրջ իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա շարունակեց՝ մատնանշելով, որ շատ անգամ այդ հավաքված օգնություն հավաքողն է սոցիալապես օգնում, ոչ թե հասցեատիրոջը:
Փաշինյանը շեշտեց՝ օրենքի չընդունման դեպքում էլ իշխանությունը շարունակելու է մնալ կոռումպացված ու թալանչի: «Այսինքն՝ զոհված զինծառայողի՝ ուսման վարձը մուծել չկարողացող երեխային մենք ասում ենք՝ բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, գնացել է, հայրենիքի համար զոհվել, ուրեմն՝ գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանիկնություն արա, կամ էլ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, մինչև մենք կանենք իշխանափոխություն, ինչպես անում
Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ , տեղից վեր կացավ ու նրա վրա սկսեց բղավել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Սուտ ես ասում, դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, էդ իշխանություններին ենք տալիս, ոչ թե զինվորներին»:
«Զարուհի, թույլ տուր՝ բացատրեմ: Ինչո՞ւ եմ դա ասում, կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է, դարձել է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել՝ ես կողմ եմ այս նախագծին. մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»:
Պատգամավորնեից մեկը տեղից գոռում էր՝ «ձենդ կտրի հլը»: Փաշինյանն էլ արդարացավ և խնդրեց թույլ տալ բացատրել, թե ինչու նման մոտեցում ունի:
«Ինչո՞ւ եմ դա ասում, կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է, դարձել է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել՝ ես կողմ եմ այս նախագծին, քանի որ մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»,- ընդգծեց Փաշինյանը:
«Ապրես, պարոն Փաշինյան»,- իր գոհունակությունը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշելով ռուսական ռոք խմբի՝ «Մաշինա Վրեմենի»-ի հայտնի երգը: