Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը.
Քայլ 1-Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:
Քայլ 2 – Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։
Քայլ 3 – Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։
Քայլ 4 – Ձևավորել ստվերային կառավարություն։
Քայլ 5 – Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։
Քայլ 6 – Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։
Քայլ 7 – Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։
Քայլ 8 – Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամաշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։
Քայլ 9 – Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման եւ/կամ Թավշյա հեղափոխության միջոցով և ստանձնել Հայաստանի կառավարումը։
Քայլ 10 – Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը։