▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը «հզոր» շքախմբով և մեծաթիվ զորքով մտավ Եռաբլուր

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման առիթով, Նիկոլ Փաշինյանը «հզոր» շքախմբով եւ անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ընդամենը մի քանի րոպե տեւեց բանակի օրվան նվիրված պաշտոնական արարողությունը, որից հետո Փաշինյանն իր յուրայինների հետ միասին արագ հեռացավ։

Ինչպես վերջին տարիներին, այս տարի եւս՝ լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ, հարցեր ուղղել իշխանության ներկայացուցիչներին։ Անվտանգության աշխատակիցները մի քանի մետր հեռու լրագրողների շուրջ անհաղթահարելի պատ էին կազմել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին