«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիևը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին և կատարելով Ալիևի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիևին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում է, այլ հակառակը՝ զինաթափելու է Արցախը։ Սակայն, ինչպես բոլոր, այս նվաստացուցիչ քայլն էլ չփրկեց Փաշինյանին, և շաբաթներ անց բնապահպանների քողի տակ թաքնված զինվորականները փակեցին Լաչինի միջանցքը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet