«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
Ճակատի անդամները հրավիրել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը եւ ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել:
Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում