▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան-Պուտին հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած մոսկովյան այցի ընթացքում Փաշինյան-Պուտին 30 կետանոց «լավաշ» հայտարարությանը, որով կողմերը հավատարմություն հայտնեցին միմյանց և տարբեր ոլորտներում համագործակցության խոստումներ տվեցին, և այն դիտվեց իբրև Պուտին-Փաշինյան սիրախաղի դրսևորում, դիվանագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել:

Ճիշտ հակառակը` Փաշինյանին հերթական անգամ խստորեն զգուշացրել են, որ զերծ մնա Արցախի, ինչպես նաև Հայաստանի սահմանազատման հարցերով Արեւմուտքի ու Բաքվի հետ շփումներից` նոր առաջարկներ, տարբերակներ քննարկելուց, քանի դեռ այդ առաջարկները չի քննարկել ռուսական կողմի հետ։ Խոսքը բրյուսելյան հանդիպման և պայմանավորվածությունների մասին է։ Մեր աղբյուրի կարծիքով՝ ռուսական կողմը հասկանում է, որ չնայած Փաշինյանն անմռունչ ստորագրել է ռուսների 30 կետի տակ, սակայն ցանկացած պահի իր թիկունքում ԵՄ-ի հետ կարող է այլ պայմանավորվածությունների գնալ»:

Մանրամասները` թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին