▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է` Անժելան նեղացել է

Համացանցային տիրույթում իսկական բում արած բլոգեր Անժելա Մկրտչյանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի փայլում «Յութուբում»: Ինչպես գրում է zham.am-ը, պատճառն այն է, որ Անժելան նեղացել է.
«Տեսանյութեր չեմ տեղադրում, որովհետև համբերությանս բաժակը լցվել է, արդեն չէի դիմանում մարդկանց վատ մեկնաբանություններին: Երբ դու ինչ-որ բան անում ես սիրով, հետևաբար սպասում ես լավ խոսքերի, և երբ հակառակ պատկերն է ստացվում, հուսախաբ ես լինում: Շատ անգամ վերցնում եմ տեսախցիկը, որպեսզի նյութ պատրաստեմ, բայց կանգ եմ առնում. ինչու՞ նկարեմ, եթե նրանք չեն ընդունում իմ խորհուրդները»,- ասել է Անժելան:
Անժելան նաև պատմել է, որ հայտնի է դարձել, և փողոցում արդեն իրեն բոլորը ճանաչում են:
«Հայտնի դառնալուց հետո ապրելակերպս լիովին փոխվել է: Այն ժամանակ, եթե ես կարող էի առանց դիմահարդարման, սպորտային հոգուստով դուրս գալ տնից, հիմա իրավունք չունեմ այլևս այդպես անելու: Միշտ պետք է խնամված լինել: Շատ լարված եմ քայլում փողոցով: Մարդիկ այնպես են նայում, կարծես հագուստս է պատռված կամ գլխիս վրա ինչ-որ բան կա: Մի խոսքով, այդ ամենն ինձ միայն տհաճություն է պատճառում: Աղջիկներից շատերն էլ նայում են ինձ ու իրար մեջ ասում են. «Նայի՛, նայի՛, Անժելան ա»: Անկեղծ ասած՝ հոգնել եմ այդ ամենից»: Բայց այդուհանդերձ չեմ փոշմանում ոչ մի բանի համար, միևնույնն է, ոչինչ  չեմ կարող հետ բերել: Մնում է միայն մտածել, որ իրականում արածս դրական բան է եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին